2023 թվականի օգոստոսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 3343 | 21:00 | |
Օգոստոսի 7-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 09:24-ից՝ Ցուլի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:20-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառելու համար: Ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:20-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավագույն օրն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, կտրել մազերը, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը, խորհուրդ չի տրվում երկնագույնը: Կծու, կոշտ ուտեստներ, արմատապտուղներ օգտագործեք: Ցանկալի չէ ալկոհոլը: Չի կարելի խոզի միս, քաղցր ու սալ ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|