2023 թվականի օգոստոսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1055 | 21:00 | |
Օգոստոսի 30-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 16:56-ից՝ Ձկների: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:55-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողություների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում, ուստի ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 19:55-ից, մարմնային գայթակղությունների օր է, անհրաժեշտ է չափավոր լինել: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Կսրվեն ֆոբիաները: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի, կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ և կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ կլինի առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Ուտելու հարցում չափավոր եղեք, խուսափեք մսից: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա տվող երազները: |
|