2023 թվականի օգոստոսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1748 | 21:00 | |
Օգոստոսի 21-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:50-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինել ճանապարհին, բույսեր հավաքել, չորացնել, թրմել: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք ստամոքսին, աղիներին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 10:50-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխները, վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցի կորուստն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կծու սնունդ օգտագործեք: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում մարտեր տեսնելը կհուշի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|