ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի օգոստոսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1219 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 19-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 14:53-ից՝ Կշեռքի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:17-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 08:17-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Կարող եք ոտքի վրա սնվել: Ալկոհոլն անցանկալի է: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1219 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0