2023 թվականի օգոստոսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1426 | 21:00 | |
Օգոստոսի 16-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:28-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց և կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը, չափավոր ու հնազանդ լինելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսկորից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, շատ սառը ջրի մեջ ոտքերը պահելը: Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 04:28-ից ու շարունակվում մինչև 12:38-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճամփան ու աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտան բաներից հրաժարվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը: Անբարենպաստ է ագրեսիա դրսևորելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 12:38-ից մինչև 24:00-ը, արժե ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի անհրաժեշտ է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել, լավ է միայն ծրագրել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների կհանգեցնի, եթե այօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Ալկոհոլ մի օգտագործեք, շատ կծու և տաք սնունդ մի օգտագործեք: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հումորի և ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, կրկնվող երաժշտություն լսելը, եթե ձեզ ձեր անունով կանչեն, կաշվից իրեր, գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնն ու դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենա, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|