2023 թվականի օգոստոսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1261 | 21:00 | |
Օգոստոսի 15-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:10-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 03:10-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց և կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը, չափավոր ու հնազանդ լինելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսկորից իրեր կրելը: Օգտակար կլինի քնելուց առաջ օրգանիզմը ջրով մաքրելը, շատ սառը ջրի մեջ ոտքերը պահելը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ ու չտրվեք գայթակղություններին: Աղտոտության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափազդու երազներ: |
|