ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4916 | 18:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նոյեմբերի սկիզբը կարող է բարդ լինել: Նոր մասնագիտական առաջադրանքներ կհայտնվեն, դրանց լուծման համար պիտի ծրագրած որոշ գործեր ու երկար սպասված հանդիպումներ հետաձգեք: Հավանական են չնախատեսված ծախսեր, անհաջող գնումներ: Փաստաթղթերը ժամանակին ձևակերպելու հետ կապված ցանկացած հարցի լուրջ վերաբերվեք. այստեղ նույնիսկ փոքրիկ ձգձգումը կարող է մեծ տհաճություններ բերել:

Ավելի ուշ թեթև, բարենպաստ ու ոգեշնչող ժամանակահատված է գալու: Ամսվա կեսը հրաշալի կլինի աշխատանքի համար, ընդ որում՝ կարող եք և՛ ավարտել ավելի վաղ սկսած գործերը, և՛ ինչ-որ նոր բան ստանձնել: Այս հատվածը հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից. դուք միշտ կզգաք ձեզ հոգեհարազատ մարդկանց աջակցությունը: Որոշ Խոյեր կարևոր արարքներ գործելու վճռականություն կունենան, կսկսեն իրենց կյանքը դեպի լավը փոխել:

Ուժերի և էներգիայի ներհոսք կզգաք նոյեմբերի վերջին: Դուք ոգևորությամբ կստանձնեք այն, ինչին երկար ժամանակ չէիք ուզում անցնել: Նման գործերն անելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Որոշ Խոյեր կարևոր մասնագիտական հաղթանակներ կտոնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նոյեմբերի սկիզբը հոգսաշատ կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի խնդիր լուծեք, զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով: Այդ ամենը բավական հոգնեցնող կլինի, բայց դուք վատ գլուխ չեք հանի: Համախոհներին ուշադիր ընտրեք. նրանցից շատ բան է կախված լինելու: Ամենակարևոր գործերում արժե հույս դնել միայն նրանց վրա, ովքեր նախկինում էլ աջակցել են ձեզ:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ նոյեմբերի կեսը շատ հաջող կլինի: Այդ հատվածը գրավիչ առաջարկներ ու պիտանի ծանոթություններ կբերի, բարենպաստ կլինի նոր աշխատանքի անցնելու կամ ուսում սկսելու համար; Որոշ Ցուլեր նոր ընկերներ կգտնեն, մյուսները կսիրահարվեն: Բայց ինչ զգացմունք էլ ունենաք, հիշեք, որ անձնական և գործնական հարաբերությունները խառնել չարժե:

Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան շատ հետաքրքիր բաներ տեղի կունենան ձեր կյանքում: Սկզբում իրադարձությունների զարգացումը շատ արագ կթվա, բայց ժամանակի ընթացքում կզգաք, որ այդ տեմպը ձեր սրտով է: Այս հատվածը շատ արդյունավետ կլինի, հարմար կլինի ցանկացած պիտանի գործի համար: Եթե նոր ու մասշտաբային նախագծեր ստանձնեք, ապա առաջին հաջողություններին կհասնեք մինչև տարին վերջանալը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոյեմբերի սկզբին մասնագիտական հաջողությունների հասնել ցանկացող Երկվորյակները արժե, որ կենտրոնանան աշխատանքի վրա: Նշանի ներկայացուցիչները նշանակալի մասնագիտական հաջողությունների հասնելու շանս կունենան: Դուք բաց չեք թողնի ձեր դիրքերն ամրապնդելու և այն խնդիրները լուծելու հնարավորությունը, որոնց պատճառով ձեր կարիերայի աճը հարցականի տակ էր: Անձնական գործերը այդ հատվածում երկրորդ պլան են անցնելու, բայց մտերիմների հետ շփումների և նրանց օգնելու ժամանակ դուք անպայման կգտնեք:

Ամսվա կեսին շատ ուշադիր եղեք, աշխատեք նույնիսկ մանրուքները նկատել: Հենց այդ հատվածում դուք մյուսներից շուտ արժեքավոր տեղեկատվություն ստանալու, այն ձեր հետաքրքրություններին ծառայեցնելու շանս կստանաք: Բացի այդ, շատ Երկվորյակների կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց համակրանքն ու վստահությունը արագ շահելու ունակությունը: Այս հատվածում սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ նույնիսկ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Ինչքան նոյեմբերի վերջը մոտենա, այնքան դրական միտումները առավել նկատելի կդառնան կյանքի բոլոր ոլորտներում; Շատ հարցերում հաջողակ կլինեք: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա արագ լուծել կարևոր հարցերը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ վարվել, երբ նախաձեռնող լինել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոյեմբերի սկզբին հավանական են ձգձգումներ գործերում, փոքրիկ թյուրիմացություններ: Աշխատավայրում առաջադրանքներ շատ կլինեն, ոչ բոլորը կկարողանաք արագ լուծել: Չի բացառվում խախտվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, հնարավոր է վիճեք հին գործընկերների հետ: Սակայն այդ ամենը չի ստիպի ձեզ կորցնել հավասարակշռությունը, հուզվել: Ինտուիցիան կհուշի, որ շուտով ամեն ինչ դեպի լավն է փոխվելու, և այն չի սխալվի:

Ամսվա կեսը անսպասելի լուրեր կբերի, որոնք կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդնեն: Կարևոր կլինի հնից չկառչելը, լավատեսությամբ առաջ նայելն ու ցանկացած պարագայում ապագան մռայլ լույսի ներքո տեսնող մարդկանցից հեռու մնալը:

Նոյեմբերի վերջը կուրախացնի: Աստղերը ամեն հարցում կաջակցեն ձեզ, կօգնեն արագ գլուխ հանել կարևոր գործերից: Չի բացառվում իրականանան ձեր գաղտնի ցանկությունները: Հետաքրքիր առաջարկների պակաս էլ չի լինի, այդ թվում՝ այնպիսի առաջարկների, որոնք կարելի է առանց երկար մտածելու ընդունել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առանց փոքրիկ տհաճությունների չի լինելու, բայց ամիսն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա արագ հասնել վաղուց դրված նպատակներին, իսկ հնարամտությունը՝ հետևում թողնել նույնիսկ շատ ուժեղ մրցակիցներին: Նախկինում ձեր տաղանդները չնկատող մարդիկ վերջապես կխոստովանեն, որ դուք շատ բանի եք ունակ: Այնպես որ հետաքրքիր առաջարկների սպասեք:

Նոյեմբերին դուք պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնց մասին վերջին ժամանակներս մտերիմների հետ շատ եք մտածել: Անցյալում կմնան վեճերը, նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսները կխոստովանեն, որ հենց դուք եք ճիշտ եղել:

Աշխատանք սովորականից շատ կլինի: Այդ ամենը ձեզ չի վշտացնի, քանի որ ձեր ջանքերի պարգևը մեծ կլինի: Շեղվելու համար փոքրիկ դադարներ վերցրեք, իսկ եթե պայմանները թույլ են տալիս, կարճատև արձակուրդ ձևակերպեք. դա թույլ կտա երկար ժամանակով էներգիայով լիցքավորվել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նոյեմբերի սկիզբն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Այն հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ ուսման, և՛ անձնական բնույթի խնդիրները լուծելու համար: Ձեզ բնորոշ լրջության շնորհիվ դուք ոչինչ աչքաթող չեք անի, ցավալի սխալներ չեք գործի: Իսկ ինտուիցիան կօգնի արագ գլուխ հանել բոլոր դժվարություններից:

Նոյեմբերի առաջին օրերին դուք կնախընտրեք ինքնուրույն գործել, իսկ հետո կհասկանաք, որ եկել է համախոհներ փնտրելու, ջանքերը միավորելու, համատեղ նախագծերին մասնակցելու համար հարմար պահը: Չի բացառվում ձեզ նոր աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն առաջարկեն: Ինչքան նոյեմբերի վերջը մոտենա, այնքան կհեշտանա նոր բան սովորելն ու գիտելիքներին կիրառում գտնելը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի նոյեմբերի երկրորդ կեսը: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, աջակցությունը կոգեշնչի, իսկ անակնկալները հաճելիորեն կզարմացնեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նոյեմբերին անհանգստության լուրջ պատճառներ չեք ունենա: Դուք կզգաք աստղերի աջակցությունը և չեք կասկածի դրանում, նույնիսկ եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի: Ինտուիցիան հուսախաբ չի անի. իսկապես, իրադարձությունների զարգացումը ձեզ համար բարենպաստ է լինելու, ծագած բոլոր խնդիրները իրենք իրենց կլուծվեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք հետաքրքիր մտքեր կտան:

Սակայն իրական հաջողության հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք արագ գործել ու ժամանակը դատարկ բաների վրա չվատնել: Եթե նոր գաղափարներ հայտնվեն, աշխատեք դրանց իրագործմանն անհապաղ անցնել: Այդպես անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի: Իսկ ահա երկար զրույցներից ու քննարկումներից լավ է խուսափեք, քանի որ դրանցից օգուտ քիչ կլինի:

Շատ Կշեռքների համար նոյեմբերը ռոմանտիկայի ամիս է լինելու: Չի բացառվում սիրային պատմությունների սկիզբը, որոնք կօգնեն ձեր կյանքը լրիվ նոր լույսի ներքո տեսնել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոյեմբերը կարող է կյանքի բոլոր ոլորտներում փոփոխություններ բերել: Չի բացառվում, որ հենց այս ամսվա իրադարձությունների շնորհիվ դուք սկսեք այլ կերպ նայել որոշ բաների, փոխեք առաջնահերթությունները, կենտրոնանաք նոր նպատակներին հասնելու վրա: Հավանական են հաջողություններ ուսման մեջ. դուք հեշտությամբ կմտապահեք նոր ինֆորմացիան, այն շատ շուտով պետք կգա ձեզ: Չի բացառվում ծանոթությունը մի մարդու հետ, որի գիտելիքներն ու փորձը դեռ շատ ամիսներ օգտակար կլինեն ձեզ:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, սթրեսային իրավիճակներից, հոգ տանել ձեր մասին, հետևել առողջությանը: Եթե թեկուզ կարճ ժամանակով հրաժարվեք վնասակար սովորույթներից, ապա միանգամից ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Մտերիմները օգնության կարիք կունենան, և դուք կփոխեք ձեր ծրագրերը այն ցուցաբերելու համար: Հավանական են տան կահավորման, պիտանի իրեր գնելու հետ կապված չծրագրված ծախսեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոյեմբերի սկիզբը հասարակ չի լինի: Որոշ գործեր սպասվածից բարդ կլինեն, մտածած ոչ ամեն ինչ կհաջողվի կյանքի կոչել: Համբերատար եղեք ու մի հուսահատվեք, քանի որ շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Կարևոր որոշումների հարցում մի շտապեք, հատկապես եթե գիտեք, որ դրանք լուրջ փոփոխություններ են բերելու: Մի փոքր սպասեք, շուտով իրավիճակը կպարզվի, դուք կհասկանաք՝ ինչպես գործել:

Արդեն նոյեմբերի կեսին դուք դրական փոփոխություններ կտեսնեք: Սակայն այդ հատվածում կարող են վշտացնել չծրագրված ծախսերը: Գումարի հետ կապված ամեն հարցում ուշադիր եղեք. այդպես կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից ու հիմար ծախսերից: Այս հատվածը հարմար կլինի մտերիմների հետ կարևոր զրույցների, ընտանեկան գործերը քննարկելու և բոլորի համար կարևոր հարցերը լուծելու համար: Ակնհայտ կդառնա այն, ինչի մասին առաջ միայն կռահում էիք: Դուք ինքնավստահություն ձեռք կբերեք, ինչի կարիքը վերջերս շատ ունեիք:

Նոյեմբերը հաջող կավարտվի: Ամսվա վերջին օրերը կուրաախցնեն նոր հնարավորություններով, փառասիրական ծրագրերը կյանքի կոչելու շանս կընձեռեն: Եկամուտները կաճեն, հավանական են շահավետ գործարքներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոյեմբերի սկզբին պիտի ջանքեր գործադրեք: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, դրված ոչ բոլոր նպատակներին կկարողանաք արագ հասնել: Հնարավոր են իրավիճակներ, երբ դուք, շատ ջանքեր գործադրելով, ստիպված լինեք բավարարվել բավական համեստ արդյունքով: Բայց վշտանալու կարիք չկա, քանի որ շատ շուտով լավ փոփոխություններ են սկսվելու:

Ցանկալի չէ մինչև նոյեմբերի կեսը կարևոր որոշումներ ընդունելը: Մտածածը կյանքի կոչելու հարցում շտապել էլ չարժե: Մի փոքր սպասեք: Ամսվա երկրորդ կեսը շատ ավելի հարմար կլինի կյանքում ինչ-որ բան փոխելու, նոր գործեր ստանձնելու, կամ, հակառակը, անհաջող նախագծերից հրաժարվելու համար:

Ինչքան նոյեմբերի վերջը մոտենա, այնքան համառ, նպատակասլաց ու էներգիայով լի կլինեք: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Չի բացառվում հնարավոր դառնա այն, ինչը նախկինում համարյա անհավանական է թվացել: Շրջապատողները կհավատան ձեզ, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամսվա սկիզբը շատ հաջող կլինի: Ժամանակը զուր մի վատնեք. վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կա, և այն բաց թողնելը ցավալի կլիներ: Գործերում ձեզ կօգնեն հին ծանոթները: Համատեղ գործունեությունն ու ընդհանուր հոգսերը օգուտ կտան հարաբերություններին, կօգնեն մոռանալ տարաձայնությունների ու վեճերի մասին:

Նոյեմբերի կեսին շատ Ջրհոսների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Այստեղ գերակշռող կլինեն դրական միտումները: Դուք կսկսեք մեծ հոգատարությամբ վերաբերվել մտերիմներին, նրանք էլ նույն կերպ կպատասխանեն: Հին վեճերը ոչ ոք հիշել չի ուզենա: Այս շրջանի ինչ-ինչ իրադարձություններ կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ սիրելիին, իմանալ, թե ինչ կա նրա հոգում: Չի բացառվում ընդհանուր ապագայի հետ կապված որոշումներ ընդունեք:

Լավ գաղափարներ կունենաք նոյեմբերի վերջին: Դրանք իրագործելու հնարավորություն շուտով կընձեռվի: Այդ հատվածում շփման շրջանակները կընդլայնվեն, հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք ամենատարբեր մարդկանց կհանդիպեք և շատերին միանգամից դուր կգաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նոյեմբերի սկիզբը ոգեշնչող իրադարձություններ ու հաճելի լուրեր կբերի: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Պահի ազդեցության տակ ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Հնարավորություն կունենաք մեռյալ կետից շարժել կարևոր, բարդ ու խճճված գործերը: Հին ծանոթները անսպասելի, բայց խոստումնալից առաջարկներ կանեն: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Չի հիասթափեցնի նաև նոյեմբերի երկրորդ կեսը, չնայած՝ այն նույնքան հագեցած չի լինի: Հանգստանալու, ուժերը վերականգնելու, վերջին ժամանակների իրադարձությունների մասին մտածելու կամ դրանք քննարկելու հնարավորություն կունենաք այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Գործերը կքչանան, ազատ ժամանակը կշատանա; Չի բացառվում, որ այն նոր նախասիրությանը նվիրեք, որը ժամանակի ընթացքում լրացուցիչ եկամուտների աղբյուրի կվերածվի:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4916 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0