ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 581 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 4-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 10:20-ից՝ Առյուծի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:39-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառելու համար: Ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, եզրահանգումներ անելու, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 21:39-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք մյուսներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Խուսափեք կտրուկ շարժումներ անելուց, կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը նվիրված է ընտանիքին, տանը: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգն ու ատամը կոտրելը, քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան ժամերին կտեսնեք: Երազում նախնիներին կամ սրբերի տեսնելը պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 581 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0