2023 թվականի նոյեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 710 | 21:00 | |
Նոյեմբերի 29-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 09:53-ից՝ Խեցգետնի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:58-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու պիտանի գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Խուսափեք չար, ագրեսիվ ու նախանձ լինելուց: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:58-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Անվերահսկելի էներգիան վտանգավոր կլինի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է պտղաբերությանն ու գեղեցկությանը, կենդանիների պաշտպանությանը: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների ու կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցը, փչանալն ու կոտրվելը: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, դեղնականաչը: Բացասական կլինի կարմիրը: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|