2023 թվականի նոյեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 878 | 21:00 | |
Նոյեմբերի 25-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:07-ը, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր շատ խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 15:07-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տնտեսության համար իրեր գնելը, կուտակելը և պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը, կոսմետիկ միջոցները: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության ու մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Քաղցր հյութեր, կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|