ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի նոյեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 738 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 21-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:37-ը, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, մաքրել ստամոքսն ու աղիները: 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:37-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն կամ կոտրել այն: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, ադեկվատ չլինելը, հպարտությունը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է,  նրա հետևանքները ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ պայքարելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք մաշկի, արյան մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 738 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0