2023 թվականի նոյեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 853 | 21:00 | |
Նոյեմբերի 16-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 10:41-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:34-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղով աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 12:34-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, լրջության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնն ու սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Կարող եք գինի խմել: Լավ է երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|