2023 թվականի նոյեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 714 | 21:00 | |
Նոյեմբերի 10-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:06-ը, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Չափավոր լինելու օր է: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 04:06-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է հայելուն երկար նայելը, բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Նախապատվությունը տվեք հյութերին, մեղրին ու կաթին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|