2023 թվականի մայիսի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1525 | 19:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մայիսի համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, աշխատեք դրանց իրագործմանը հնարավորինս վաղ անցնել: Ամսվա սկիզբը բարենպաստ կլինի, բայց կարևոր կլինի այդ ժամանակահատվածը իսկապես կարևոր բանին նվիրելը, այլ ոչ թե դատարկ բաների վրա վատնելը: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտան, իսկ երբեմն պարզապես կխանգարեն ձեզ: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, պաշտպանել սեփական հետաքրքրությունները՝ առանց հույզերին տրվելու: Հենց դա թույլ կտա դրական փոփոխությունների հասնել: Մայիսի կեսին հավանական են լարված պահեր անձնական հարաբերություններում, դժվարություններ մտերիմների հետ շփումներում: Երբեմն կոնֆլիկտներ կառաջանան, և դուք միանգամից չեք հասկանա, թե որն է դրանց իրական պատճառը: Աստիճանաբար ամեն ինչից գլուխ կհանեք, դրական միտումների ազդեցությունն էլ կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Մայիսի վերջը բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթությունների և ժամանակին ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Հին կապերը վերականգնելու և վեճից հետո հաշտվելու հնարավորություն կունենաք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ողջ ամսվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը կգերակշռի: Մայիսը զարմանալիորեն առատաձեռն կլինի նոր հնարավորություններով, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Պատմեք ձեր գաղափարների և ծրագրերի մասին, մի մոռացեք հիշեցնել, թե ինչի եք արդեն հասնել. բոլորի համար հետաքրքիր կլինի ձեզ լսելը: Եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենաք, հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Բայց ֆինանսական գործերում ցանկալի է զգույշ լինել: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը տնօրինելուց առաջ երկար մտածեք: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելն ու ինչ-որ մեկին պարտքով գումար տալը: Անձնական կյանքում հնարավոր են մեծ փոփոխություններ: Մայիսին աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ցուլերի, ինչպես նաև նոր ծանոթություններ ու հարաբերություններ ցանկացող Ցուլերի համար: Հավանական են ռոմանտիկ տարվածություններ, որոնք արագ ավելի լուրջ բանի կվերաճեն: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մայիսի սկիզբը կարող է անհաջող թվալ, բայց եզրահանգումների հարցում շտապելու կարիք չկա: Այս հատվածում ամենակարևորը չարդարացված ռիսկից խուսափելն ու ոսկե սարեր խոստացողներին չհավատալն է: Խելամիտ զգուշությունը կթեթևացնի ձեր կյանքը: Դրա շնորհիվ դուք թշնամիների լարած թակարդները չեք ընկնի, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Մայիսի կեսը թույլ կտա հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ամրապնդել մասնագիտական դիրքերը, պիտանի կապեր ձեռք բերել: Որոշ Երկվորյակների այս հատվածում հետաքրքիր ուղևորություններ ու հաճելի ծանոթություններ են սպասվում: Ամսվա վերջը բոլոր տեսանկյուններից բարենպաստ կլինի: Ուրախության առիթներ կգտնվեն և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սա լավ ժամանակահատված է լինելու նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու և փորձարկումներ անելու համար: Ձեր ցանկացած նախաձեռնության հաջողությունը կուղեկցի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ում հետ մայիսի սկզբին լեզու գտնելը դժվար լինի: Այս հատվածում հավանական են տարաձայնություններ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն: Երբեմն կկասկածեք, որ արժե հարթել սուր անկյունները. կթվա, որ դա չափազանց մեծ ջանքեր է պահանջում: Բայց ամեն դեպքում կարևոր կլինի լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալը, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Մայիսի կեսին հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործերին, որոնք ժամանակին ձեզ շատ են հետաքրքրել: Այս անգամ դուք դրանց այլ կերպ կնայեք, նոր հնարավորություններ կտեսնեք: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես աշխատել հին նախասիրությունն օգտագործելով, ինչպես կարելի է այն հիմնական շահութաբեր բիզնեսի վերածել: Մայիսի վերջին օրերը հետաքրքիր կանցնեն: Դրանք հարմար կլինեն ուղևորությունների համար, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Պայմանների փոփոխությունը ձեզ կոգեշնչի. շատ Խեցգետինների համար ճամփորդությունները ոգեշնչվածության աղբյուր կդառնան: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մայիսին լավ է հեշտ հաջողությունների և արագ հաղթանակների վրա հույս չդնեք: Դուք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Փորձված համախոհները կօգնեն, սակայն ամենալուրջ հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Իսկ ահա նոր ծանոթները կարող են միայն լրացուցիչ խնդիրներ ստեղծել, հատկապես եթե ուզենաք սերտորեն համագործակցել նրանց հետ: Աշխատեք չխառնել մասնագիտական ու անձնական հարաբերությունները: Մայիսին շատ մեծ կլինի ամեն ինչում համակրանքով ու հակակրանքով առաջնորդվելու գայթակղությունը, գործի հետաքրքրությունները կարող են երկրորդ պլան անցնել: Ուշադիր եղեք, հակառակ դեպքում վտանգ կա դառնաք մեկը, ով աշխատում է ուրիշների համար՝ որպես պատասխան միայն բարի խոսքեր ու ժպիտներ ստանալով: Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերին: Մայիսը հրաշալի կլինի առաջիկա ամիսների բյուջեն ծրագրելու, ապագա խոշոր գնումների հետ կապված հարցերը լուծելու համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մայիսը հաջող կդասավորվի, եթե իսկապես կարևոր ու բարդ գործերում դուք միայն սեփական ուժերին ապավինեք: Ցավոք, ձեզ կարող են հիասթափեցնել և՛ նոր ծանոթները, և՛ փորձված համախոհները: Եվ նրանք ամեն անգամ դրանում մեղավոր չեն լինի, երբեմն պարզապես պայմանները անհաջող կդասավորվեն: Սակայն շատ օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը: Շուտով դրանք պետք կգան, իսկ մինչ այդ ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնք ժամանակին աջակցել են ձեզ, միշտ բարձր կարծիքի են եղել ձեր գիտելիքների, ունակությունների և տաղանդների մասին: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Բայց մայիսի իրադարձությունները կօգնեն գլուխ հանել սեփական զգացմունքներից, որոշել, թե ինչ եք իրականում ուզում: Ամսվա երկրորդ կեսը մտերիմների հետ կարևոր զրույցների ժամանակ կլինի: Չի բացառվում, որ այդ հատվածում բացահայտվեն հին գաղտնիքները, դուք հասկանաք, թե ինչու է ամեն ինչ այս ձևով դասավորվել: Մտերիմների հետ ցանկացած ընտանեկան ծրագիր արժե քննարկել ամսվա երկրորդ կեսին: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե մայիսի համար մեծ ծրագրեր ունեք, ապա շտապեք. ցանկացած մտահղացման իրագործման արժե անցնել ամսվա սկզբին: Այս դեպքում ճանապարհին խոչընդոտներ չեն հայտնվի, իսկ ցանկացած բարդ հարցի պատասխան արագ կգտնվի: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Իսկ ահա եթե մտածածն իրագործելը հետաձգեք, ապա ստիպված եք լինելու ռիսկի դիմել ու սեփական սխալներից դասեր քաղել: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Որոշ Կշեռքներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Բայց այստեղ պետք է արագ ու վճռական գործել: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին առաջին քայլը անելը: Մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն լինի: Տարաձայնությունների առիթները հատկապես շատ կլինեն ամսվա երկրորդ կեսին: Այստեղ ձեզ պետք կգան համբերատարությունն ու ամեն ինչից հանգիստ գլուխ հանելու ունակությունը. շրջապատողներից անհապաղ վճռական գործողություններ և ձեզ մոտ առաջ եկած հարցերին անհապաղ պատասխաններ մի պահանջեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Երբեմն հեշտ չի լինելու: Բանն այն է, որ ձեզ անհարթ ամիս է սպասվում, և նույնիսկ նրա բարենպաստ շրջաններում հազիվ թե կարողանաք թուլանալ. կխանգարեն տագնապն ու մշտապես տհաճությունների սպասելը: Սրա պատճառով նշանի որոշ ներկայացուցիչներ չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի և ուսման վրա, սխալներ էլ սովորականից հաճախ կանեն: Բայց վշտանալու և խուճապի մատնվելու կարիք չկա: Մայիսին շատ բան կախված կլինի ձեր ընտրած վարքի ձևից: Բաց մի թողեք գործերում նախաձեռնող լինելու, իրավիճակը դեպի լավը փոխելու համար ինչ-որ բան ձեռնարկելու հնարավորությունը: Աստղերը ձեզ կաջակցեն, այնպես որ օգտվեք դրանից ու գործեք: Մայիսին հաճելի պահեր, իհարկե, կլինեն: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի անձնական հարաբերություններում: Դուք կստանաք մտերիմների աջակցությունը, կզգաք նրանց ջերմությունն ու հոգատարությունը: Նույնիսկ մարդիկ, որոնց հետ վիճել էիք, կփորձեն օգնել: Մայիսը անակնկալներ է խոստանում ակտիվ կյանք վարողներին, սպորտով զբաղվողներին, նրանց, ովքեր բաց չեք թողնում նոր վայրեր տեսնելու հնարավորությունը: Նման մարդկանց խիզախության, հանգստության ու հնարամտության համար պարգև է սպասվում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մայիսի սկզբին աշխատեք ամեն ինչ միանգամից չստանձնել: Իհարկե, կուզենաք շատ բան հասցնել, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե հետևողականորեն գործեք՝ խուսափելով շտապողականությունից: Ամիսը լավ է սկսեք այն գործերից, որոնցում կարող են օգնել մտերիմները կամ փորձված համախոհները: Աշխատեք քիչ ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ: Ինչքան շատ ձեր կողքին լինեն լսելու և խորհուրդ տալու պատրաստ մարդիկ, այնքան լավ կզգաք ձեզ: Ամսվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հանգիստ, առանց շտապելու կարգուկանոն հաստատել գործերում, ազատվել անպիտան բաներից, ուղղել հին սխալները: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Դուք կզգաք, որ ձեր հեղինակությունն աճում է, ձեզ հարցերով ու խնդրանքներով ավելի ու ավելի հաճախ են դիմում մարդիկ, որոնց հաջողությունները նախկինում ձերինից մեծ էին: Մտերիմների հետ հարաբերությունները նախկինի նման ներդաշնակ կլինեն, եթե նրանց բարությունը չչարաշահեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամսվա սկզբին հանգստի կարիք կունենաք: Մայիսի առաջին օրերին կենսական պոտենցիալը ցածր կլինի, գերհոգնածությունը կարող է երկար ժամանակով փչացնել տրամադրությունն ու վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա: Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ իսկապես պատրաստ եք դրան, ուժերն էլ բավարար են սկսածն ավարտելու համար: Մնացած հարցերում ամիսը վատը չի լինի: Այն հարմար կլինի ստեղծագործ և ինտելեկտուալ աշխատանքի համար: Դուք կաշխատեք առօրյա խնդիրները լուծելու հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ գտնել, և դա ձեզ կհաջողվի անել: Անսովոր գաղափարները, որոնք հիմա կունենաք, բոլորին դուր կգան: Չի բացառվում խոստումնալից համագործակցության սկիզբը: Այն ձեր առաջ նոր մասնագիտական բարձունքների տանող ճամփա կբացի: Մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն լինի: Հնարավոր են ապրումներ, թյուրըմբնում ու լարված պահեր: Բայց փորձը ձեզ կհուշի, թե ինչպես է պետք վարվել, որպեսզի բոլոր դժվարությունները շուտով մնան անցյալում: Ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մայիսի սկզբին դուք պիտանի տեղեկատվություն կստանաք, իսկ դրա հետ միասին՝ նաև նոր բան սովորելու հնարավորություն, ինչն էլ շուտով պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ դուք արագ կհաղթահարեք խոչընդոտները: Աշխատեք չչարաշահել նոր համախոհների աջակցությունը, և նրանք դա կգնահատեն: Նրանց վրա տպավորություն կթողնի ձեր համառությունը: Գաղտնի թշնամիները կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ ու կշտապեն հետ քաշվել ձեր ճանապարհից: Ավելի ուշ հանգիստ ու արդյունավետ շրջան է գալու: Ամեն ինչի համար ժամանակը կհերիքի՝ և՛ աշխատանքի, և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ ձեր նախասիրության: Մի մոռացեք հանգստի մասին. մայիսին շատ կարևոր կլինի չհոգնելը, մեծ ծանրաբեռնվածությունը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Կուրախացնեն հարազատների, մանկության ու պատանեկության տարիների ընկերների հետ շփումները: Մայիսը ժամանակն է հիշելու այն բանի մասին, ինչը նախկինում գնահատել եք և ինչը ձեզ ուրախացրել է: Ամենայն հավանականությամբ դուք դա ձեր կյանք վերադարձնելու հնարավորություն կունենաք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մայիսի սկզբին օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Ձեր շուրջն այս հատվածում շատ կլինեն ամենատարբեր մարդիկ, և նրանց ոչ բոլորին կարելի է վստահել: Մի շտապեք խոստումներ տալ կամ էլ կապվել պարտավորություններով: Այս հատվածում ձեռք բերած պայմանավորվածությունները կարող են ավելի ուշ խախտվել: Եթե ծրագրել եք համատեղ նախագծի վրա աշխատել, պատրաստ եղեք գործի առյուծի բաժինը ձեզ վրա վերցնել: Մայիսի կեսից ամենամտերիմների հետ շփվելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Դուք ոչ միայն ուշադրություն ու աջակցություն, այլև իրական օգնություն կստանաք, որը շատ տեղին կլինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Չի բացառվում, որ մայիսի վերջին ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք: Մայիսը կարող է հաջող լինել խոշոր գնումների համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք սպոնտան, պահի ազդեցության տակ արված չլինեն: Ինքներդ ձեզ մի քանի օր տվեք ապագա գնումները որոշելու համար, և այդժամ հիասթափությունը ձեզ չի սպառնա: |
|