ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 476 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 9-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 02:32-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:54-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է աշխատել վատ մտքերի դեմ, օբյեկտիվորեն նայել աշխարհին, կողքից դիտել ինքներդ ձեզ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է իրերն ու երևույթները պիտակավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:54-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: 

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ պայքարելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի պահանջի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Օրը լավն է վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, կտրել մազերը, աղտոտել ջուրը: Վատ նշաններ կլինեն կլինեն կոտրվելու և փչանալու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 476 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0