2023 թվականի մայիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 443 | 21:00 | |
Մայիսի 2-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 09:08-ից՝ Կշեռքի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:07-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր ու ներողամիտ լինել, մարդասիրություն դրսևորել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լացելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ ջուր՝ շատ: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 16:07-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու, պատրաստելու կամ կուտակելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ծրագրեը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Հիվանդությունները հավանական են, բայց այսօր լավ կզդեն դեղերը: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի, կբացվեն ապագայի դռները: Նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների և թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալն ու փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, խուսափեք միս ուտելուց: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա տվող երազները: |
|