ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 408 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 29-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 17:50-ից՝ Կշեռքի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:45-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 13:45-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել կամ փորձարկել: Զբաղվեք ձեր մարմնով, զբոսնեք, մարմնամարզություն արեք: Զգույշ վարվեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է պետք դրսևորել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործելու համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրած կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են կանաչն ու մոխրագույնը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Քաղցր հյութեր խմեք, կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0