2023 թվականի մայիսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 448 | 21:00 | |
Մայիսի 27-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 06:05-ից՝ Կույսի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:11-ը, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 11:11-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքներն էլ ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի կախվածության, անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից: Լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան ժամերին տեսնեք: |
|