ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 432 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 24-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 17:34-ից՝ Առյուծի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:19-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին: Կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք: Խուսափեք շատակերությունից ու սոված մնալուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:19-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ, կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0