2023 թվականի մայիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 482 | 21:00 | |
Մայիսի 23-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:12-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել, ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 06:12-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք սննդակարգին: Կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք: Խուսափեք շատակերությունից ու սոված մնալուց: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցների կորուստն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Կծու ուտեստներ փորձեք: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ կլինի երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|