2023 թվականի մայիսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 704 | 21:00 | |
Մայիսի 21-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:40-ը, արժե ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 04:40-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելն ու մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է, իսկ 10:09-ից՝ Երկվորյակի: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Կարող եք ոտքի վրա սնվել: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն: |
|