2023 թվականի մայիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 546 | 21:00 | |
Մայիսի 20-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:15-ը. հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնելուց, ալկոհոլ, շատ կծու և տաք սնունդ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:15-ից, կրկին արժե ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակն ու կայծակը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնն ու սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|