2023 թվականի մայիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 499 | 21:00 | |
Մայիսի 19-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 21:47-ից՝ Երկվորյակի: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:58-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 03:58-ից ու շարունակվում մինչև 18:53-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն ու երազ սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու տխրության դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 18:53-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր սկսել: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնելուց, ալկոհոլ, շատ կծու և տաք սնունդ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ժամանակի հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնը, զանգի ղողանջը, ծիածանի կամ կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, քորոցը կորցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գտելը, բայց ոչ դրանք կոտրելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը ուտելիքներին, կաթնամթերքին ու հացին նախապատվությունը տալ: Երազներ լավ է չտեսնեք ու քնեք լույսի ներքո: |
|