ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 469 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 16-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:30-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 03:30-ից մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ խոսակցությունների վրա: Անհրաժեշտ է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութերի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: 

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում հողի հետ աշխատանքը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրալի ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ տեսնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 469 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0