ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մայիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 339 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 11-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 05:05-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:32-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, վախերից ու պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Միս մի կերեք: Խորհուրդ չի տրվում ծանրաբեռնել տեսողությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:32-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Արժե ակտիվ լինել: Սա ընկերություն անելու, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր առողջության համար հեշտությամբ կհրաժարվեք վնասակար սովորույթներից: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքայն փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն անել, չխուսափել սիրո դրսևորումներից, հետևել ինտուիցիայի հուշումներին: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները, կոտրվելն ու փչանալը: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 339 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0