ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 489 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 9-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:44-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 20:44-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից, օբյեկտիվ լինել, հրաժարվել ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ծրագրելը, պիտակավորելը:

Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Խորհուրդ է տրվում կեսօրից մինչև մայրամուտ չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 489 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0