2023 թվականի մարտի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 395 | 21:00 | |
Մարտի 7-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:08-ը, մարմնային գայթակղությունների օր է, ուստի պետք է չափավոր ու զուսպ լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք: Այսօր կարող են սրվել ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 18:08-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, չարությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, ծրագրելն ու հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններն անելն ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինել: Անբարենպաստ է հայհոյելը, չարանալը, ագրեսիվ ու նախանձ լինելը: Չի կարելի թռչուններ սպանել, կենդանական սնունդ օգտագործել: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք չարտահայտված գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|