2023 թվականի մարտի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 489 | 21:00 | |
Մարտի 6-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 06:38-ից՝ Կույսի: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:50-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16:50-ից, մարմնային գայթակղությունների օր է, ուստի պետք է չափավոր ու զուսպ լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք: Այսօր կարող են սրվել ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտն ու հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք: |
|