2023 թվականի մարտի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 650 | 21:00 | |
Մարտի 5-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:32-ը, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, ուտելիք պատրաստելու, տնտեսության համար իրեր ձեռք բերելու, պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր նախաձեռնելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Այսօր շատ լավ կազդեն դեղերն ու կոսմետիկ միջոցները: Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 15:32-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել մնացորդներից ու թույներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնասել բոյսերին, խորամանկել, կտրել մազերն ու աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշանները կապված կլինեն կոտրվելու և փչանալու հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը, խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|