2023 թվականի մարտի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 512 | 21:00 | |
Մարտի 3-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 18:15-ից՝ Առյուծի: Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:58-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած բնույթի գործ անելիս անհրաժեշտ է ուշադիր ու զգույշ լինել: Զգույշ եղեք նաև միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սատկացնելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է: Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 12:58-ից, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին, մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ ջուր՝ շատ: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա թեթև և ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական որոշումների և բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու և բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Տան կողքին մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Լավ նշան կլինի ծիածանը: Վատ նշաններ կլինեն ուշացումները, մազերի թափվելը, վնասվածքներ ստանալը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18 և 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում հաճախ ու փոքր չափաբաժիններով ուտել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|