ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 815 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 28-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 13:21-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:48-ը, գրքերի և գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը և ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ափսե կոտրելը, հավի միս ու ձու ուտելը: Օրը հաջող է վիրահատությունների համար: Ուշադիր եղեք թոքերին:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 08:48-ից, զղջալու, կերպափոխությունների, դեղեր ու թուրմեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների և ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի լվացում անել: Այսօր լավ են ազդում դեղերը:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների և կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների և արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, լավը կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու արագ կիրականանան, եթե առավոտյան տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 815 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0