ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 739 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 26-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 03:41-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:49-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք կերակրացանկին ու սնվելուն: Այսօր կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Չի կարելի սոված մնալ, խուսափեք նաև շատակերությունից: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:49-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, առողջությամբ: Ջուրը յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք մաշկի ու արյան մաքրում անել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը; Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: Օրվա երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 739 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0