ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 371 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 25-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:33-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 07:33-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Լավ է լինեք ճանապարհին, բույսեր հավաքեք ու չորացնեք: Ուշադրություն դարձրեք կերակրացանկին ու սնվելուն: Այսօր կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Չի կարելի սոված մնալ, խուսափեք նաև շատակերությունից: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջելու: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու ժամանակն է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի փոշու և կեղտի մեջ կորչելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0