ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 786 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 22-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:05-ը, ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չնախաձեռնել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվեք: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և շատ տաք ուտելիք օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:05-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, սննդակարգին հետևելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական պրոցեսներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք տան, հեռախոսի, մեքենաների համարների տեսքով: Կարող եք ոտքի վրա սնվել: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 786 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0