ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 481 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 20-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:49-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 06:49-ից, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, գնումներ անելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի և թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի փոշու և կեղտի մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 481 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0