2023 թվականի մարտի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 534 | 21:00 | |
Մարտի 1-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 05:40-ից՝ Խեցգետնի: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:55-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ մտածել ու գնահատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն գերակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 10:55-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հարազատներին հյուր կանչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելու, չափիչ սարքերի կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, դառը, աղի, կծու ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան: |
|