ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 905 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 14-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:32-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառ լինելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելն ու մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր հեշտությամբ կարող եք ազատվել վնասակար սովորույթներից: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 02:32-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների հետազոտությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բզինեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոքսը:

Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում հագուստ նորոգել, կարել, գնել ու հագնել, մազերը կտրել, զուգվել, զբոսնել, բայց չճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու կոսմետիկ միջոցները: Լավ նշաններ կլինեն արթնանալիս փռշտալը, կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր ու գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը: Մեջքին փչող քամին վերից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 905 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0