2023 թվականի մարտի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 443 | 21:00 | |
Մարտի 13-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 10:20-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:00-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը լինելը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 01:00-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառ լինելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելն ու մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր հեշտությամբ կարող եք ազատվել վնասակար սովորույթներից: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության ու ծանրության զգացումներն այսօր նորմալ երևույթ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել ու պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Շատ բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|