ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 738 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 12-ը համապատասխանում է լուսնային 20-րդ օրվան: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը լինելը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են բաց երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ, ոչ քաղցր ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 738 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0