ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի մարտի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 456 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 11-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 03:05-ից՝ Կարիճի:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:30-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ ու ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 23:30-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է տանը լինելը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելն ու ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում կարգուկանոնին հետևել, հոգ տանել ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքի մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 456 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0