2023 թվականի մարտի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 428 | 21:00 | |
Մարտի 10-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:05-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից, օբյեկտիվ լինել, հրաժարվել ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ծրագրելը, պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 22:05-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է մտքի մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ ու ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների ու կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու, կարիքավորներին օգնելու օր է: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթ ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ կլինեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|