ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի կանխատեսումները աստղակերպի բոլոր նշանների համար
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4481 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Տարվա սկզբին արժե լուրջ տրամադրվել: Հունվարին ու փետրվարին պիտի փորձեք հնարավորինս շատ բան հասցնել: Այդ իսկ պատճառով մի ձգձգեք արձակուրդն ու մինչև գարուն մի հետաձգեք այն, ինչ կարելի է անել ձմռանը: Աշխատեք խուսափել անհոգության ու թեթևամտության դրսևորումներից. դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Կենտրոնացեք նրա վրա, ինչը հիմա ձեզանից է կախված, մի փորձեք հեռու ապագային նայել: Ամենայն հավանականությամբ հեռու ապագայի վերաբերյալ կազմած ձեր ծրագրերը հետո փոխելու կարիք է լինելու:

Մայիսից հունիս շրջանը բարենպաստ կլինի աշխատանքի և ուսման, այլ օգտակար զբաղմունքների համար: Ձեզ իսկապես կգրավեն նոր գործերն ու նախագծերը: Հենց դրանց շնորհիվ հետաքրքիր ծանոթություններ կհաստատվեն, հարաբերություններ կսկսվեն, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:

Հուլիսից հոկտեմբեր ընկած հատվածը բավական բարդ է լինելու շատ Խոյերի համար: Աշխատանքային խնդիրներ կառաջանան, գործնական հարաբերությունները կլարվեն, իսկ անձնական հարաբերություններում կպակասի որոշակիությունը: Նույնիսկ եթե պայմանները ձեր օգտին չդասավորվեն, աշխատեք պահպանել հավասարակշռությունն ու սեփական անձի հանդեպ հավատը: Իրադարձությունների հետագա ընթացքը կախված է լինելու հենց դրանից:

Տարվա վերջին ամիսներին իրավիճակը կլավանա, դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Հավանական է առաջընթաց աշխատանքում, նշանակալի մասնագիտական աճ: Որոշ Խոյեր եկամուտները մեծացնելու եղանակ կգտնեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տարվա սկիզբն առանց ուժեղ ապրումների, հուզումների ու տագնապների չի անցնի: Սակայն այդ հատվածը ձեզ համար հաջող է լինելու: Այն թույլ կտա փորձ ձեռք բերել, որը ձեզ դեռ շատ պետք կգա, պիտանի ծանոթություններ հաստատել և որ ամենակարևորն է՝ հասկանալ, թե որոնք են ձեր իրական նպատակներն ու ցանկությունները:

Հատկապես գրավիչ կլինեն գարնան ամիսները: Այդ հատվածում հավանական են նշանակալի փոփոխություններ և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Դուք էներգիայի ներհոսք կզգաք, և նույնիսկ եթե գործեր շատ ունենաք, հոգնածությունից չեք բողոքի: Հնարավոր են կարևոր ուղևորություններ, տեղափոխություններ, չի բացառվում աշխատանքի և նույնիսկ գործունեության ոլորտի փոփոխությունը: Որոշ Ցուլեր կզգան, որ եկել է կյանքի նոր փուլ մտնելու ժամանակը:

Տարվա երկրորդ կեսն ամբողջությամբ շատ բարենպաստ կլինի աշխատանքի, ուսման, ինչ-որ օգտակար գործունեության համար: Այդ հատվածում դուք կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին ու տաղանդներին, իսկ ավելի վաղ գործադրած ձեր ջանքերը կպարգևատրվեն: Հնարավոր է կտրուկ մասնագիտական աճ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն սեփական բիզնեսը բացելու մասին և այդ ուղղությամբ առաջին քայլերը կանեն:

Տարվա վերջին ամիսները շատ հաջող կլինեն ֆինանսների տեսանկյունից: Դրանք բարենպաստ կլինեն նաև խոշոր գնումների համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ բավական անհանգիստ տարի է սպասվում: Արդեն տարվա սկզբին պարզ կդառնա, որ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանալու, իսկ ծրագրերը պետք է լուրջ վերամշակել: Մինչև մարտ ստիպված եք լինելու շատ զբաղվել ուրիշների գործերով՝ երբեմն դրա համար զոհաբերելով սեփական հետաքրքրությունները: Չեն բացառվում նշանակալի ծախսերը, բայց խոշոր դրամական մուտքերն էլ շատ հավանական են:

Գարունը ձեր առաջ մասնագիտական հեռանկարներ կբացի, հնարավորություն կտա բարձրանալ կարիերայի սանդուղքներով, մեծացնել եկամուտները: Այստեղ շատ կարևոր կլինեն ոչ միայն ձեր գործնական որակները, այլև մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթների մասին արագ ճիշտ տպավորություն կազմելու ունակությունը, նաև այն, որ դուք արագ կհասկանաք, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում չարժե վստահել: Հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն, որոնցից կարող են և՛ ընկերական, և՛ սիրային հարաբերություններ սկսվել: Բոլոր դեպքերում կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, թույլ տվեք, որ դրանք իրենց հունով զարգանան:

Ամռանը պիտանի ինֆորմացիա ստանալու շանս կունենաք, որն էլ շուտով պետք կգա: Այդ հատվածը հարմար կլինի ուսման, որակավորումը բարձրացնելու համար: Չի բացառվում, որ ամառվա ամիսներին նոր մասնագիտություն ձեռք բերեք կամ էլ վերջնականապես որոշեք, թե ինչով կուզենայիք զբաղվել մոտ ժամանակներս:

Սեպտեմբերին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները և մինչև տարվա վերջ հենց դրանք են ձեզ համար յուրատահուկ կարևոր լինելու: Չի բացառվում՝ ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունեք: Որոշ Երկվորյակներ պիտի ամբողջությամբ սուզվեն ընտանեկան գործերի մեջ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ բավական հաջող տարի է սպասվում: Բարդ շրջաններ, իհարկե, կլինեն, սակայն դրանք երկար չեն ձգվի: Դուք ամեն հնարավոր բան կանեք, որպեսզի հնարավորինս արագ իրավիճակը դեպի լավը փոխեք: Այստեղ կօգնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, ժամանակին կսկսեք գործել:

Մինչև մարտի սկիզբը աշխատեք հատուկ ուշադրություն դարձնել ձեր հուզական վիճակին: Կարևոր կլինի մռայլ մտքերից ու տհաճ հուշերից խուսափելը, հնարավորինս կենսախինդ ու լավատես լինելը: Շատ Խեցգետինների համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, արձակուրդ վերցնելը: Եթե պայմանները թույլ են տալիս, աշխատեք շատ չհոգնել, ամբողջությամբ գործերի մեջ չխորանալ:

Գարունը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել. դուք շատ ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կունենաք, այնպես որ՝ բաց մի թողեք այն: Կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերությունները զատելը, աշխատանքի հետ կապված հարցերում համակրանքի ու հակակրանքի վրա չհենվելը:
Ամառը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի աշխատանքի և ուսման համար, սակայն դուք հանգստի, հաճելի շփումների, ընտանեկան գործերի մասին էլ չեք մոռանա: Այս շրջանը շատ ներդաշնակ կլինի, այդ իսկ պատճառով շատ Խեցգետիններ կկարողանան վերականգնել ուժերն ու իրենց ավելի ինքնավստահ կզգան:

Տարվա վերջին ամիսներին կարևոր կլինի համբերությամբ զինվելը: Այդ շրջանում դուք ապագա հաջողությունների համար հիմք կստեղծեք: Առանց արագ արդյունքներ ստանալու աշխատելը դժվար է լինելու, բայց դուք բավարար չափով իմաստնություն ու կենսափորձ կունենաք այդ մի փորձությունն էլ հաղթահարելու համար: 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տարվա սկիզբը շատ բարենպաստ կլինի: Դա կյանքի շատ ոլորտներում դրական փոփոխությունների շրջան է լինելու: Մի փորձեք վերահսկել իրավիճակը, այլ օգտագործեք ձեր առջև բացված բոլոր հնարավորությունները: Նման մոտեցման շնորհիվ հավանական կդառնա իրադարձությունների այնպիսի ընթացքը, որի հույսը նախկինում չունեիք: Շատ Առյուծներ այդ հատվածում առավել նկատելի ֆիգուր կդառնան, իրենց վրա առաջվանից ավելի շատ ուշադրություն կհրավիրեն: Եթե ուզենաք կենտրոնանալ հասարակական կամ քաղաքական գործունեության վրա, հոգ տարեք ձեր հեղինակության մասին, աշխատեք խուսափել կասկածելի կապերից: Ձեր աշխատանքը կարող է հետաքրքրություն առաջացնել ստուգող կազմակերպությունների մոտ. փաստաթղթերը կարգին վիճակում պահեք, պատրաստ եղեք անսպասելի այցերի ու բարդ հարցերի պատասխանելու:

Բարդ շրջանը կսկսվի ապրիլին ու կշարունակվի մինչև հուլիս: Դուք կզգաք, որ լարվածությունն աճում է: Շրջապատողները ձեզանից շատ բան կսպասեն, նրանց հիասթափեցնել չեք ուզենա: Ձեր աշխատանքին ավելի լուրջ պահանջներ կներկայացվեն, չի բացառվում մրցակիցներից հետ չմնալու համար արագ սովորելու կարիք լինի: Չմտածված որոշումները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել:

Օգոստոսից նոյեմբեր ձեզ արդյունավետ շրջան է սպասվում: Ինչով էլ զբաղվեք, մի շտապեք: Հիշեք, որ դուք սեփական բարեկեցությունն եք ստեղծում, և շտապողականությունն այդտեղ տեղին չէ: Կարող եք երկարաժամկետ նախագծեր սկսել, խոշոր գնումներ անել:

Դեկտեմբերը կարող է լարված լինել: Դուք պիտի ուղղեք ավելի վաղ գործած սխալները (ոչ միայն ձերը), զբաղվել նոր բանով, աշխատել ձեզ լավագույն կողմերով դրսևորել: Դուք դրանից գլուխ կհանեք, բայց հեշտ չի լինելու:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադրություն դարձրեք տարվա սկզբին առաջ եկած գաղափարներին ու ծրագրերին: Դրանք կարող են անիրատեսական ու նույնիսկ ֆանտաստիկ թվալ: Բայց դուք ավելի ուշ բազմիցս կվերադառնաք դրանց, կգտնեք դրանց գործնական արժեքը:

Մինչև գարնան սկիզբը լավ է ոչ մի բան արմատապես չփոխեք ձեր կյանքում: Դա առաջին հերթին վերաբերում է աշխատանքին: Գայթակղություն կառաջանա թողնել այն ամենը, ինչով ավելի վաղ եք զբաղվել ու սկսել մաքուր էջից, կարիերայում նոր էջ բացել: Դա ամենալավ բանը չի լինի, որ կարող եք անել: Լավ է սպասեք, մինչև հույզերը կհանդարտվեն և իրական առաջարկներ կգան:

Ապրիլն ու մայիսը նոր հնարավորություններ կբացեն: Չի բացառվում՝ այդ հատվածում պահանջված լինեն ձեր գիտելիքներն ու տաղանդները, որոնք նախկինում լրիվ անօգուտ էիք համարում: Բացի այդ, ձեզ վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց աջակցությունը թանկ արժե: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, ապա շատ ազդեցիկ համախոհներ, հուսալի գործընկերներ կամ ներդրողներ կգտնեք:

Ամառն անհանգիստ է լինելու: Դա աշխատելու ժամանակ է լինելու. աշխատանք շատ կլինի, տնային հոգսերի մեծ մասն էլ ձեր ուսերին կընկնի: Հետևեք ձեր հուզական վիճակին: Շատ կարևոր կլինի չնյարդայնանալը, դժգոհություններին ու բարկությանը չտրվելը:

Սեպտեմբերից հարմարավետ ու բարենպաստ շրջան կսկսվի, որն էլ կշարունակվի մինչև տարվա վերջ: Դուք նախկինի նման շատ բան պիտի անեք, բայց արդեն ուժասպառ լինելու կարիք չի լինի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ ու ջերմ կլինեն: Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, դուք հստակ կիմանաք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործման հարցում մի հապաղեք: Հենց տարվա առաջին ամիսներն են յուրահատուկ կարևոր լինելու: Եթե դուք պատրաստ չեք վճռական գործելու, ընտրված ուղղությամբ սկսեք շարժել ոչ մեծ քայլերով, զգուշորեն, խուսափելով չարդարացված ռիսկից: Կարող եք ուսում սկսել, ստանձնել աշխատանքային նախագծերը, սեփական բիզնեսը սկսել: Ամենակարևորը հետևողականորեն գործելն է, գաղափարներից պարզապես ծուլության պատճառով չհրաժարվելը: Կարգապահությունն ու գործերին լուրջ վերաբերմունքը շատ կարևոր կլինեն: Հենց դրանց շնորհիվ դուք կկարողանաք շատ խնդիրներից խուսափել:

Բարդ շրջանը կսկսվի հունիսից ու մի քանի ամիս կշարունակվի, եթե չփորձեք վերահսկել իրավիճակը: Այդ հատվածում շատ կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Զգուշացեք, եթե ինչ-որ մեկը համառորեն փորձի գրավել ձեզ իր գաղափարներով: Վտանգ կա, որ շրջապատողները կփորձեն ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Չափից շատ վստահող լինելը կարող է լուրջ կորուստներով ավարտվել:

Դրական փոփոխությունները կնկատվեն սեպտեմբերին, իսկ հոկտեմբերին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ աստղերը ձեր կողմից են: Տարվա վերջին ամիսները բարենպաստ կլինեն գործնական և անձնական հարաբերությունների տեսանկյունից, դրանք խոստումնալից ու հաջող կլինեն: Տարվա այս հատվածը ուրախ ընտանեկան իրադարձություններ կբերի: Շատ Կշեռքներ իրենց իսկապես երջանիկ կզգան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տարվա սկզբին շատ օգտակար կլինի ֆինանսական գործերին ուշադրություն դարձնելը: Խուսափեք ավելորդ ծախսերից, մտածեք, թե ինչպես կարող եք մեծացնել եկամուտները: Շատ լավ գաղափարներ կունենաք, և ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել ձեր նախագծերին, անշահախնդրորեն օգնել մտածածն իրագործելու հարցում: Նկատի ունեցեք, որ չնայած աստղերը աջակցում են ձեզ, հեշտ փողերի հույս մի ունեցեք: Եթե ջանքեր գործադրեք, կկարողանաք լավ գումար աշխատել:

Փետրվարից մայիս ընկած շրջանում պետք է շատ աշխատեք: Ցավոք, ձեր ջանքերի մեծ մասն անօգուտ է լինելու, դուք ամեն անգամ չեք կարողանա հասնել նրան, ինչին ձգտում եք: Մյուս կողմից էլ հենց այդ հատվածում դուք փորձ ձեռք կբերեք, որը օգտակար կլինի առաջիկա ամիսների ընթացքում, կօգնի խուսափել սխալներից, խնայել ուժերը: Կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերություններին զգուշորեն վերաբերվելը: Խարդախ մարդկանց դուք կարող եք հեշտ որս թվալ: Զգոն եղեք ու վստահեք միայն ամենամտերիմներին:

Ամռան ամիսները հաջող ու հանգիստ կանցնեն: Անձնական գործերի վրա կենտրոնանալու, մտերիմներին ուշադրություն դարձնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, որոնց շնորհիվ ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք, ինչպես նաև նոր բաներ կիմանաք:

Տարվա վերջին ամիսներին կրկին աշխատելու կարիք է լինելու, այս անգամ հաջողության հասնելու շանսերը շատ մեծ կլինեն: Դա ձեր ու ձեր կողքին գտնվող մարդկանց համար կարևոր հաջողությունների և հաղթանակների ժամանակ է լինելու: Նկատելիորեն կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները դուք կզգաք, որ ձեզ ավելի շատ են հարգում, իսկ ձեր կարծիքն էլ ավելի շատ են լսում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տարվա սկզբին ձեզ մոտ լուրջ դժվարություններ չեն առաջանա: Իրավիճակը ընդհանուր առմամբ բավական կայուն կլինի, և դուք հանգիստ կկենտրոնանաք ձեր ծրագրերի իրագործման վրա: Համառությունն ու հաստատակամությունը կօգնեն հաջողության հասնել այտեղ, որտեղ ուրիշները դա անել չեն կարողացել: Դա աննկատ չի մնա. ձեր ձեռքբերումներին շատերն ուշադրություն կդարձնեն: Ձեզ հետ կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ այն մարդիկ, որոնք նախկինում ձեզ հետ իրենց այնքան էլ բարեհամբույր չէին պահում: Չի բացառվում, որ շուտով նրանց հետ ձեր հարաբերությունները ոչ ֆորմալ բնույթ ստանան: Չնայած նրան, որ հոգսեր շատ են լինելու, դուք բավարար ժամանակ կունենաք մտերիմների մասին հոգ տանելու և ընտանեկան գործերի համար: Տանը հաճելի իրադարձություններ և ուրախության համար առիթներ կլինեն:

Բարդ կարող է լինել մայիսից օգոստոս ընկած հատվածը: Առաջնահերթությունները դնելը, իսկապես բարդը, կարևորն ու շտապը որոշելը դժվար կլինի: Բացի այդ, ուրիշների խարդավանքների ու մանիպուլյացիաների, խարդախ խաղի խաղաքարը դառնալու վտանգ կա: Աշխատեք ցանկացած լուրջ որոշում ինքնուրույն ընդունել: Ամեն անգամ չեք կարողանա դիմակայել շրջապատողների ճնշումներին, բայց կարևոր կլինի ժամանակին այն նկատելն ու փակ աչքերով չգործելը:

Տարվա վերջին ամիսները շատ արդյունավետ կանցկացնեք, կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Դա լավ ժամանակ է լինելու ընտանիքի ապագայի մասին մտածելու, ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված ծրագրեր կազմելու համար: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև բոլորի համար կարևոր իրադարձություններ, օրինակ՝ տեղափոխություն ծրագրել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բավական լավ տարի է սպասվում: Նրա առաջին ամիսները անսովոր կլինեն. այդ հատվածում վառ կարտահայտվեն ձեր այն տաղանդները, որոնց մասին նախկինում ոչ ոք չգիտեր: Դուք ինքներդ էլ կտեսնեք այն, ինչն առաջ չեք նկատել, նորովի կնայեք սովորական դարձած բաներին: Նոր նախասիրություններ կհայտնվեն, այդ թվում՝ այնքան լուրջ, որ ժամանակի ընթացքում դրանք կազդեն ձեր մասնագիտական գործունեության վրա: Այս ժամանակահատվածը բարենպաստ կլինի ուսման, ավելի կոնկրետ՝ հումանիտար գիտությունների մեջ խորանալու, փիլիսոփայությամբ զբաղվելու համար:

Գարնանը պիտի վերադառնաք պրակտիկ գործերին: Դրանք անսպասելի հետաքրքիր ու նույնքան շահութաբեր կլինեն: Ձեզ ֆինանսական տեսանկյունից հաջող մի քանի ամիսներ են սպասվում: Մտածեք, թե ինչպես է լավ տնօրինել ստացած գումարը. ցավալի կլիներ այն դատարկ բաների վրա վատնելը:

Ամռանը առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, մտերիմների մասին հոգ տանելը, ինչպես նաև ռոմանտիկ հարաբերությունները: Որոշ Այծեղջյուրներ սիրելիի հետ ճամփորդության կմեկնեն ու հենց տանից հեռու լրջորեն կմտածեն ընդհանուր ապագայի մասին: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան, որ այն, ինչ նրանք կարճատև կապվածություն էին համարում, վաղուց իսկական զգացմունքի է վերածվել:

Տարվա վերջը նրա ամենաբարդ հատվածն է լինելու: Բայց ոչ թե ծագած խնդիրների ու դժվարությունների, այլ ուշադրություն պահանջող գործերի մեծ քանակի պատճառով: Այստեղ ձեզ շատ պետք կգա առաջնահերթություններն արագ դնելու և դրանց համապատասխան ձեր ժամանակն ու ուժերը բաշխելու ունակությունը: Կարևոր առաջադրանքները դուք հրաշալի կլուծեք, քանի որ դատարկ բաների վրա չեք շեղվի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տարին լուրջ խնդիրներ չի բերի, բայց առանց փորձությունների էլ չի անցնի: Ամսվա առաջին ամիսները ձեր ամրությունն են փորձելու. ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Ձեր սխալները, սխալ արված հաշվարկները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Բայց ամենակարևորն այն է, որ չծուլանաք, հետտոնական արձակուրդներն էլ չձգեք: Աշխատեք հնարավորինս արագ հավաքել ձեզ. այդ դեպքում բաց թողած հնարավորությունների համար չեք զղջա:

Գարունը կուրախացնի հաճելի անակնկալներով, կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններով: Դա վառ ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու, երբ շատ Ջրհոսների առաջ նոր հորիզոններ կբացվեն: Հնարավոր կդառնա այն, ինչը նախկինում լրիվ ֆանտաստիկ էր թվում: Դուք կհավատաք ինքներդ ձեզ, և մյուսներն էլ ձեր ուժերին չեն կասկածի: Այդ իսկ պատճառով հեշտությամբ համախոհներ ու գործընկերներ կգտնեք:

Ամառը այնքան էլ վատը չի լինի, բայց ձեզանից խելամտություն է պահանջելու: Գումարը հիմար բաների վրա մի ծախսեք, ամեն պատահած մարդու մի հավատացեք, հույս մի ունեցեք, որ աստղերն ամեն ինչ ձեր փոխարեն անելու են: Եթե ուշադիր ու խելամիտ լինեք, ապա այդ հատվածում ամեն ինչ լավ կդասավորվի:

Տարվա վերջին ամիսներն էլ կուրախացնեն: Դրանք հաջող զուգադիպություններով լի կլինեն: Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք, ցանկացած իրադարձությունից օգուտ կքաղեք: Հաջող կլինեն համարձակ գործնական նախաձեռնությունները: Եկամուտներն էլ կարող են աճել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տարվա սկզբին լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Դուք հանգստանալու, ուժերը վերականգնելու և գործնական տրամադրվելու համար մի քանի շաբաթ եք ունենալու, որպեսզի հետո կենտրոնանաք լուրջ աշխատանքի վրա: Նկատի ունեցեք, որ ավելի վաղ ձեռք բերած փորձը փետրվարին կարող է լրիվ անօգուտ լինել, այնպես որ՝ պատրաստ եղեք նորը սովորելուն: Մտածեք, թե ում արժե դիմել խորհուրդների խնդրանքով. լավ է, եթե դրանք լինեն մարդիկ, որոնց լավ գիտեք ու հարգում եք: Գարնան սկզբին հանգստանալու հնարավորություն կլինի: Կուզենաք շեղվել աշխատանքից, և այդ հատվածը լավը կլինի փոքրիկ արձակուրդ վերցնելու համար: Լավ կլինի եթե արձակուրդի ընթացքում մտերիմներից մեկն ընկերակցի ձեզ:

Ապրիլից հանգիստ ու արդյունավետ, ոչ այնքան հեշտ, բայց հասկանալի աշխատանքի ժամանակն է գալու: Այն կարող է նույնիսկ բավական ձանձրալի թվալ: Բայց դուք չեք բողոքի, քանի որ ձեր կյանքում հետաքրքիր բաներ շատ կլինեն: Մինչև ամռան կեսը հնարավոր են անձնական բնույթի վառ իրադարձություններ, ճակատագրական ծանոթություններ, մեծ փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

Աշնան մոտ դրական միտումների ազդեցությունը մի փոքր կնվազի: Բավական բարդ շրջան կսկսվի օգոստոսին ու կշարունակվի մինչև սեպտեմբերի կեսը: Կարևոր կլինի ֆինանսական վիճակին հետևելը: Լավ է առանց երկար մտածելու վարկեր չվերցնեք, խոշոր գնումներ չանեք:

Տարվա վերջին ամիսները ավելի հաջող կդասավորվեն: Շատ Ձկների համար դրանք կապված կլինեն գործնական ոլորտում փոփոխությունների հետ, ընդ որում՝ բավական նշանակալի: Հնարավոր է նոր աշխատանքի անցնեք, գործունեության ոլորտն էլ կտրուկ փոխեք:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 4481 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպի նշանները, աստղակերպ, 2023 | Վարկանիշ: 5.0/1