ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 712 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 6-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:08-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր 3-րդ աչք է բացվում, ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել թույներից ու մնացորդներից: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 15:08-ից, մարմնային գայթակղությունների օր է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է ճապոնական խոհանոցի ուտեստներ ուտելը, համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է խնձոր ուտելը, վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն ֆոբիաները:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղու ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական ուտեստներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 712 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0