2023 թվականի հունվարի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 494 | 21:00 | |
Հունվարի 31-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:46-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կաչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդներն իրենց թեթև կզգան: Սոված մնալ խորհուրդ չի տրվում: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 11:46-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Անծանոթ գործունեությամբ մի զբաղվեք: Հիվանդի վրա դեղերով ներգործելու համար վատ ժամանակ է: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հզոր, լուրջ ու քննադատական օր է: Արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, աղբը, կեղտը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Լավ է քիչ քնեք ու լույսի ներքո: |
|