ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 483 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 30-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 11:34-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:25-ը, վատ նշաններին անհրաժեշտ է ուշադիր լինել: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները ծանր կլինեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:25-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է ընտանիքի հետ լինելը, հանգստանալը, հարազատներին հյուր կաչելը, առևտուր ու գնումներ անելը, մեծ գործ սկսելը: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդներն իրենց թեթև կզգան: Սոված մնալ խորհուրդ չի տրվում:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն հաստատել, մաքրել տունը, հարաբերություններ պարզել, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու, չափիչ սարքերի կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի, դառը, կծու ուտեստներ փորձեք, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0