ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 765 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 27-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:51-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 10:51-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար:

Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր բացվում են ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ ու կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ կլինի առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնն ու սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կտան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 765 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0