ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 496 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 24-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:26-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:26-ից, անհրաժեշտ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելն ու բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված հեղուկն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են արծաթագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են 20, 41: Քաղցր հյութեր խմեք, կաթնամթերք օգտագործեք; Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 496 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0