ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 461 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 23-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 20:35-ից՝ Ձկների:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:14-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելը և դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:14-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Վատ կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Լավ է, եթե ուրախ ու առույգ արթնանաք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 461 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0