ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի հունվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 489 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 22-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:56-ը,  հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, լավ է միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք հոգնելուց, ալկոհոլից ու կծու ուտեստներից: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:56-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելը և դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու և նոր մակարդակի բարձրանալու, կերպափոխությունների, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների և արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի և էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից: Նախապատվությունը տվեք վառ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, նոր բան կարող եք փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան ժամերին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 489 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0