2023 թվականի հունվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 510 | 21:00 | |
Հունվարի 19-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 22:11-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:14-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Անհրաժեշտ է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 07:14-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու ժամանակն է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի հողի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները: |
|